Խորհրդատվություն

Կիրառելով միջազգային լավագույն փորձը Ընկերությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ խորհրդատվական ծառայությունները՝

  • Բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքի գնահատում.
  • Բիզնեսի արժեքի գնահատում (ընկերության` որպես գույքային համալիր).
  • Ընկերության իրավիճակի հետազոտում և վերլուծում.
  • «Խնդրահարույց» դաշտի բացահայտում և փոփոխությունների ծրագրի մշակում.
  • Բիզնեսի հիմնական ուղղությունների զարգացման ռազմավարական ծրագրի մշակում. 
  • Իրավաբանական անձի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման աշխատանքների իրականացում.
  • Ներդրումային նախագծի վերլուծում և գնահատում.
  • Շուկայի մարկետինգային հետազոտություն.
  • Արժեթղթերի հրապարակային առաջարկի կազմակերպման հետ կապված աշխատանքների իրականացում (ազդագրի կազմում, գրանցում, տեղաբաշխում).
  • Ներդրումային նախագծի բիզնես-պլանի մշակում և հիմնավորում.
  • Անվճարունակ ընկերությունների ֆինանսական առողջացման բիզնես-պլանի մշակում.
  • Կոնկրետ ներդրումային նախագծի համար ներդրողների որոնման հետ կապված աշխատանքների կատարում.
  • Տնտեսության ներդրումային ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ համագործակցության համակարգի կառուցում (GR).
  • Ընկերությունների ինտերնետային կայքերի համար նախատեսված Investor Relations էջերի մշակում.
  • Ընկերության կորպորատիվ կառավարման նորմերի պահպանում` միջազգային ստանդարտներին համապատասխան (ժողովների պատշաճ հրավիրում, մանր բաժնետերերի իրավունքների պաշտպանություն և այլն).
  • Ընկերության կորպորատիվ կառավարման Կոդեքսի մշակում 

Մենք կարող ենք գնահատել կամ անձամբ մշակել ընդունված ստանդարտներին համապատասխանող Ձեր ընկերության զարգացման բիզնես-պլանը` ելնելով Ձեր ռազմավարական նպատակներից:

Խորհրդատվական ծառայությունների մատուցման սակագներ:

Ձեր պահանջները լավագույնս բավարարելու նպատակով, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել մեր մասնագետներին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 54-45-87.

 

 

Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: