Հաճախորդի իրավունքները

Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննության նպատակն է Ընկերության կողմից հաճախորդին ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում տեղի ունեցած կամ հնարավոր խախտումների և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
 
Բողոք-պահանջի քննության գործընթացը ներառում է Հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացումը և Ընկերության կողմից բողոք-պահանջի ընդունումը¸ բողոք-պահանջի ուսումնասիրումը և որոշման կայացումը¸ ներառյալ այդ ընթացքում բողոք-պահանջի հետ կապված Հաճախորդին տեղեկությունների բացահայտումը:
 
Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Հաճախորդները կարող են դիմել Ընկերությանը (010) 54 45 87 հեռախոսահամարով: Բողոք-պահանջները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարով¸ այնպես էլ Ընկերության փոստային հասցեով`  ՀՀ, 0010, ք. Երևան, Բուզանդի 1շ., տարածք 50:
 
Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննության ընթացակարգը կարող եք գտնել այստեղ¸ վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը (Հավելված 1)¸ բողոք-պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագրություն (Հավելված 2):
 
Հաճախորդների բողոք-պահանջներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` Ընկերության գործառնական ժամերի ընթացքում:Հաճախորդի ցանկության դեպքում պատասխանատու աշխատակիցն օգնում է Հաճախորդին լրացնել բողոք-պահանջի ներկայացման հայտը (Հավելված 3): Հայտը ներկայացնելիս Ընկերության կողմից Հաճախորդին կտրամադրվի բողոք-պահանջը ստանալու փաստը հավաստող ստացական (Հավելված 4):
 
Ընկերությունը պարտավոր է Հաճախորդի կողմից բողոք-պահանջը ստանալու պահից 10  աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդին տրամադրել վերջնական գրավոր պատասխան (Հավելված 5)¸ որը պետք է պարունակի հիմնավորված և ամբողջական պատասխան Հաճախորդի ներկայացրած յուրաքանչյուր հարցադրմանը:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 
Բողոք-պահանջը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերության կողմից Ձեզ գրավոր պատասխան չտրամադրելու դեպքում կամ եթե Դուք բավարարված չեք բողոք-պահանջի վերջնական պատասխանով¸ ապա Դուք իրավունք ունեք ներկայացնելու Ընկերության հետ կնքվող գործարքներից բխող Ձեր պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին (հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացու փող., 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, Հեռ.  (010) 58-23-22¸ 58-23-21¸ Ֆաքս` (010) 58-24-21¸ Կայք`  www.fsm.am):
Տեղեկացնում ենք Ձեզ¸ որ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ ներդրումային ընկերությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:
 
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ¸ 120-րդ հոդվածներով¸ 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններ:
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածներով սահմանված տեղեկությունները Ընկերությունը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում` անվճար: