Մեր գործունեությունն ուղղված է ինչպես ինստիտուցիոնալ և անհատ ներդրողների պահանջներին համապատասխան ներդրումային արդյունավետ լուծումների մշակմանն ու իրագործմանը, այնպես էլ արժեթղթերի նոր տեղաբաշխումների կազմակերպման միջոցով արագ զարգացող և աճող ընկերություններին ֆինանսական միջոցներով ապահովմանը: Ընկերությունը ձգտում է իրականացնել ֆինանսական միջնորդի իր դերը ամբողջ ծավալով` գործընկերոջ կարգավիճակի ստանձնմամբ: Մենք վստահ ենք, որ դրան կարելի է հասնել հաճախորդների հետ սերտ համագործակցության միջոցով` առաջարկելով իրենց պահանջներին համապատասխան արդյունավետ լուծումներ, որոնք նպաստում են ներդրված կապիտալի և եկամուտների աճին:
Ներդրումային ծառայություններ մատուցելու իր ռազմավարական գործառույթի շրջանակներում ընկերությունն աջակցում է տեղական խոշոր ընկերություններին` ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացը կազմակերպել արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման միջոցով (ավելի մանրամասն նայել «Գործընկերներ» մենյուն): Ֆինանսական միջոցների հավաքագրման այս եղանակը թողարկողներին հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներից և ավելի արդյունավետ կառավարել ձեռնարկության ֆինանսական հոսքերը: Ընկերությունը ֆինանսական շուկա շարունակաբար ներմուծելու է նոր ներդրումային գործիքներ` հաշվի առնելով ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների շահերը:
Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ հիմնական ուղղություններով.
– Ներդրումային ծառայություններ ՀՀ արժեթղթերի շուկայում
– Խորհրդատվություն (խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանները որոշվում են հաճախորդների հետ բանակցությունների արդյունքում)
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: