«Ֆյուչր Կապիտալ մարկետ» ՍՊԸ ներդրումային ընկերությանը 21.03.2013թ. Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ կողմից շնորհվել են Հաշվի Օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակները, որոնցով Ընկերությունն իրավունք ստացավ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրին համապատասխան միջնորդավորել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ կողմից մատուցվող ռեեստրավարման, պահառության և կարգավորվող շուկայում արժեթղթերի առևտրի նպատակով մատուցվող ծառայությունները: Ընկերության կողմից վերոնշյալ ծառայությունների մատուցման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: