Ղեկավարներ

Գործադիր տնօրեն` Արեն Հակոբյան. ծնվել է 1980թ.-ի սեպտեմբերի 18-ին: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել է տնտեսագիտության բակալավրի կոչում: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առաջատար կազմակերպություններում: Հանդիսանում է նաև Ընկերության կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող անձ (բրոքեր¸ դիլեր¸ տեղաբաշխող):
Գլխավոր հաշվապահ` Ալեքսանդր Միրզոյան. ծնվել է 1983թ.-ի հունիսի 18-ին: Ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, ստացել է բակալավրի այնուհետև մագիստրոսի աստիճաններ: Ընկերությունում աշխատում է 2006թ.-ից:
Ներքին աուդիտոր` Ռուբեն Մելքոնյան. ծնվել է 1978թ. սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում: 2001թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով տնտեսագիտության բակալավրի, իսկ հետագայում` նաև մագիստրոսի աստիճան: 2001թ.-ին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա տնտեսական քաղաքականության և կառավարման ամբիոն, որն ավարտել է 2005թ.-ին` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ներդրումային ծառայությունների մատուցման բնագավառում ունի բազմամյա աշխատանքային փորձ: Ամուսնացած է ունի մեկ դուստր:
 
Ընկերության կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք​`
Լիանա Հակոբյան (կառավարիչ)
Արման Իսաջանյան (կառավարիչ)
 
Մեր հիմնական մրցակցային առավելությունն է փորձի, գիտելիքի և տեղեկատվության առկայությունն Ընկերության աշխատակիցների մոտ:
Մեր Ընկերությունը համալրված է ինչպես հաստիքային աշխատակիցներով, այնպես էլ արհեստավարժ փորձագետներով, որոնք օժտված են յուրահատուկ գիտելիքներով և ունեն պրակտիկ աշխատանքի բազմամյա փորձ Հայաստանի ֆինանսական ոլորտում, ինչը հանդիսանում է Ընկերության գործունեության արդյունավետ կառավարման կարևորագույն գրավականը:

Մեր թիմը քաջատեղյակ է շուկայում տիրող իրավիճակին և Հայաստանին բնորոշ` գործարարության վարման սկզբունքներին: Մենք հնարավորություն ունենք տեղում գնահատելու և ընտրելու բարձր եկամտաբերությամբ և հուսալիությամբ բնութագրվող նախագծեր` հետագայում կոորդինացնելով դրանց գործունեությունը վերջիններիս կառավարմանը մասնակցելու միջոցով:
 
Ընկերության աշխատակիցների միջին եռամսյակային թիվը կազմում է 8 անձ: