Կիրառելով միջազգային լավագույն փորձը Ընկերությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ խորհրդատվական ծառայությունները՝
- Բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքի գնահատում.
- Բիզնեսի արժեքի գնահատում (ընկերության` որպես գույքային համալիր).
- Ընկերության իրավիճակի հետազոտում և վերլուծում.
- «Խնդրահարույց» դաշտի բացահայտում և փոփոխությունների ծրագրի մշակում.
- Բիզնեսի հիմնական ուղղությունների զարգացման ռազմավարական ծրագրի մշակում.
- Իրավաբանական անձի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման աշխատանքների իրականացում.
- Ներդրումային նախագծի վերլուծում և գնահատում.
- Շուկայի մարկետինգային հետազոտություն.
- Արժեթղթերի հրապարակային առաջարկի կազմակերպման հետ կապված աշխատանքների իրականացում (ազդագրի կազմում, գրանցում, տեղաբաշխում).
- Ներդրումային նախագծի բիզնես-պլանի մշակում և հիմնավորում.
- Անվճարունակ ընկերությունների ֆինանսական առողջացման բիզնես-պլանի մշակում.
- Կոնկրետ ներդրումային նախագծի համար ներդրողների որոնման հետ կապված աշխատանքների կատարում.
- Տնտեսության ներդրումային ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ համագործակցության համակարգի կառուցում (GR).
- Ընկերությունների ինտերնետային կայքերի համար նախատեսված Investor Relations էջերի մշակում.
- Ընկերության կորպորատիվ կառավարման նորմերի պահպանում` միջազգային ստանդարտներին համապատասխան (ժողովների պատշաճ հրավիրում, մանր բաժնետերերի իրավունքների պաշտպանություն և այլն).
- Ընկերության կորպորատիվ կառավարման Կոդեքսի մշակում
Մենք կարող ենք գնահատել կամ անձամբ մշակել ընդունված ստանդարտներին համապատասխանող Ձեր ընկերության զարգացման բիզնես-պլանը` ելնելով Ձեր ռազմավարական նպատակներից:
Խորհրդատվական ծառայությունների մատուցման սակագներ:
Ձեր պահանջները լավագույնս բավարարելու նպատակով, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել մեր մասնագետներին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 54-45-87.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հաճախորդներին «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ կողմից մատուցվող խորհրդատվական ծառայությունների արդյունքում առաջացած ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ:
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Գործարքներին առնչվող լրացուցիչ այլ ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: