Հաճախորդի իրավունքները

Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների քննության նպատակն է Ընկերության կողմից հաճախորդին ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում տեղի ունեցած կամ հնարավոր խախտումների և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: 
 
Բողոքի քննության գործընթացը ներառում է Հաճախորդի կողմից բողոքի ներկայացումը և Ընկերության կողմից բողոքի ընդունումը¸ բողոքի ուսումնասիրումը և որոշման կայացումը¸ ներառյալ այդ ընթացքում բողոքի հետ կապված Հաճախորդին տեղեկությունների բացահայտումը: 
 
Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Հաճախորդները կարող են դիմել Ընկերությանը (010) 54 45 87 հեռախոսահամարով: Բողոքները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարով¸ այնպես էլ Ընկերության փոստային հասցեովՀՀ, 0010, ք. Երևան, Բուզանդի 1շ., տարածք 50:
 
Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների քննության ընթացակարգը կարող եք գտնել այստեղ¸ «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը (Հավելված 1):
 
Հաճախորդների բողոքներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` Ընկերության գործառնական ժամերի ընթացքում: Հաճախորդի ցանկության դեպքում պատասխանատու աշխատակիցն օգնում է Հաճախորդին լրացնել բողոքի ներկայացման հայտը (Հավելված 2): Հայտը ներկայացնելիս Ընկերության կողմից Հաճախորդին կտրամադրվի բողոքը ստանալու փաստը հավաստող ստացական (Հավելված 3):
 
Ընկերությունը պարտավոր է Հաճախորդի կողմից բողոքը ստանալու պահից 10  աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդին տրամադրել վերջնական գրավոր պատասխան (Հավելված 4)¸ որը պետք է պարունակի հիմնավորված և ամբողջական պատասխան Հաճախորդի ներկայացրած յուրաքանչյուր հարցադրմանը:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 
Բողոքը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերության կողմից Ձեզ գրավոր պատասխան չտրամադրելու դեպքում կամ եթե Դուք բավարարված չեք բողոքի վերջնական պատասխանով¸ ապա Դուք իրավունք ունեք ներկայացնելու Ընկերության հետ կնքվող գործարքներից բխող Ձեր պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին (հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացու փող., 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, Հեռ.  (+374 60) 70-11-11¸ info@fsm.am):
Տեղեկացնում ենք Ձեզ¸ որ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ ներդրումային ընկերությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:
 
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները, որոնք Ընկերության կողմից կտրամադրվեն գրավոր դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում` անվճար: