Կարգավորում

«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով և լավագույն փորձով`
– Լիազորությունների և պարտականությունների հստակ տարանջատում
– Մասնակիցների, Գործադիր մարմնի, Ներքին և Արտաքին աուդիտորների միջև արդյունավետ համագործակցություն
– Հուսալի ներքին հսկողության համակարգի առկայություն
– Առավել ռիսկային ոլորտներում որոշումների կայացման կոլեգիալություն
– Գործարքների և ռիսկային գործողությունների կատարում առնվազն երկու անձի մասնակցությամբ
– Հաշվետվողական և տեղեկատվական կայուն համակարգի առկայություն
– Կորպորատիվ վարքագծի արժեքների պահպանում
– Հստակ ձևակերպված ռազմավարական ծրագրի առկայություն

 

Հաճախորդների սպասարկման քաղաքականություն
 
Հաճախորդների սպասարկման քաղաքականությամբ Ընկերությունից պահանջվում է հաճախորդին մատուցել միջազգային պրակտիկայում ընդունված ծառայություններ¸ ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի պահանջները բավարարող անհատական մոտեցում` պարբերաբար առաջարկելով նոր ծառայություններ:
 
Գաղտնիության քաղաքականություն
 
Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձևով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարևորագույն գրավականը: Ընկերությունը ձգտում է առավելագույնս պահպանել հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը` բացահայտելով միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
 
Ռիսկերի կառավարման քաղաքականություն
 
Ռիսկերի կառավարման գործընթացը կազմակերպված է Ընկերության խնդիրներին համահունչ և նպատակ ունի արդյունավետ կառավարել ինչպես Ընկերության, այնպես էլ Ընկերության հաճախորդների ռիսկերը: Ռիսկերի կառավարման գործընթացի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել և/կամ նվազեցնել ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն:
 
Հաշվապահական հաշվառման քաղաքականություն
 
Հաշվապահական հաշվառման հիմնական նպատակներից է Ընկերության գործունեության ֆինանսական արդյունքների վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության ձևավորումը: Այն նաև թույլ է տալիս վերահսկել Ընկերության ակտիվների առկա վիճակը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների օգտագործումը:
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաքականություն
 
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) քաղաքականությունը կոչված է ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ և նպատակային օգտագործումը Ընկերության ենթակառուցվածքում: Այս ոլորտում մեր առաջնային նպատակն է տեղեկատվության ամբողջականության, գաղտնիության և հասանելիության ապահովումը մեր հաճախորդների համար:
 
Ընկերության գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները
 
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի, այն է` գործադիր տնօրենի, գործունեության գնահատումը իրականացվում է Մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից` Ընկերության տարեկան գործունեության արդյունքների հիման վրա հաշվի առնելով Ընկերության առաքելությունը և ռազմավարական խնդիրների իրականացման գործում Ընկերության ձեռքբերումները և ֆինանսական ցուցանիշները: