Բաժնետերեր և ներդրողներ

Կանոնադրական կապիտալի ավելացում
 
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 19.11.2021թ. թիվ 1/601Ա որոշմամբ գրանցվել է «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ ներդրումային ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ, համաձայն որի Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 11 մլն. ՀՀ դրամով և ներկայումս կազմում է 175 մլն ՀՀ դրամ:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն չի իրականացնում իր կողմից թողարկված արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում և չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ` Ընկերությունը չի հրապարակում Հայաստանի Հանրապետության կենտրանական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի “Բանկերի, վարկային կազմակերպությությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին” թիվ 166-Ն որոշման 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը համաձայն նույն կանոնակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի: