«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 8-ին: Նույն թվականի հուլիսի 14-ին Ընկերությունը լիցենզիայի դիմում է ներկայացրել ՀՀ արժեթղթերի հանձնաժողով` արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալու համար: ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 05.08.2005թ. թիվ 170/05 որոշմամբ Ընկերության լիցենզիայի դիմումը բավարարվեց և նրան շնորհվեց բրոքերային (դիլերային) գործունեության ԲԳ 0055 լիցենզիան:
Համաձայն 20.10.2007թ.-ին ընդունված Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքի 04.06.2008թ.-ին Ընկերությունը դիմում է ներկայացնում ՀՀ Կենտրոնական Բանկ վերագրանցվելու և վերալիցենզավորվելու որպես ներդրումային ընկերություն:
ՀՀ Կենտրոնական Բանկի կոդ 050.0121ԾՕՀ.27.06.08 որոշմամբ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ վերագրանցվել և վերալիցենզավորվել է որպես Ներդրումային Ընկերություն և նրան շնորհվել է ներդրումային ծառայություների մատուցման ՆԸ 0004 լիցենզիան:
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: