Ներդրումային ծառայություններ

Ընկերությունն ինստիտուցիոնալ և անհատ ներդրողներին մատուցում է ներդրումային ծառայություններ ՀՀ պետական և կորպորատիվ արժեթղթերի շուկայում:

Ընկերությունը ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակում առաջարկում է ներդրողներին հետևյալ ներդրումային գործիքները

Բաժնետոմսեր

Բաժնետոմսը հավաստում է բաժնետիրական ընկերության սեփականության որոշակի բաժնին տիրապետելու ներդրողի իրավունքը և իր սեփականատիրոջը տալիս է մի շարք իրավունքներ, առավելություններ և լիազորություններ: «Ֆյուչր կապիտալ մարկետ» ՍՊԸ-ն բաժնետոմսեր է առաջարկում բարձր եկամուտ ակնկալող հաճախորդներին, որոնք պատրաստ են դիմել համարժեք ռիսկի:

Պարտատոմսեր

Ներդրված գումարի դիմաց պարտատոմսերն ապահովում են հաստատուն եկամուտ սահմանված ժամանակահատվածի համար և ունեն ավելի մեղմ տատանողականություն, քան բաժնետոմսերը: «Ֆյուչր կապիտալ մարկետ» ՍՊԸ-ն պարտատոմսեր է առաջարկում այն ներդրողներին, որոնք ցանկանում են ունենալ սեփական կապիտալի պաշտպանվածության բարձր մակարդակ և երաշխավորված եկամուտ: Ի տարբերություն բաժնետոմսերի սեփականատերերի, որոնց եկամուտներն անկայուն են, պարտատոմսերի սեփականատերերն ունեն ավելի կանխատեսված եկամուտներ վայելելու առավելությունը: