Բրոքերային ծառայություններ

Ընկերությունն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի կողմից տրված պատվերում նշված գնային, ծավալային և ժամանակային պայմանների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև արժեթղթերով առևտրի հետ կապված ցանկացած այլ գործողություններ (Ընկերության և hաճախորդի միջև կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն): Հաճախորդը մինչև պատվերի ներկայացումը պետք է Ընկերությանը տրամադրի նաև` իրավաբանական անձի համար` կանոնադրության¸ պետական գրանցման վկայականի¸ գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի պատճեները կամ իրավաբանական անձի անունից պատվեր ներկայացնելու իրավասություն ունեցող անձի լիազորությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր անհրաժեշտության դեպքում) և պատվեր ներկայացնող անձի անձնագրի պատճենը: Ֆիզիկական անձանց համար՝ միայն անձնագրի պատճենը:

Վաճառքի պատվեր ներկայացնելու դեպքում` վաճառքի առարկա հանդիսացող արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ:

Ընկերության կողմից գործարքները կնքվում են ինչպես ֆոնդային բորսայում (ֆոնդային բորսայի կողմից սահմանված կանոններին համապատասխան), այնպես էլ ֆոնդային բորսայից դուրս` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ներդրումային ծառայությունների մատուցման պայմաններ

Ներդրումային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի տիպային օրինակից:

Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի ժամկետներ

Ընկերության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերը կարող են կնքվել առավելագույնը երկու տարի ժամկետով¸ ինչը պայմանավորված է հաճախորդի ներդրումային նպատակներով (ռազմավարությամբ):

Կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգ

Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Ընկերությանն առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է հաճախորդին փոխանցել վերջինիս պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Հաճախորդի այս իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ:
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Գործարքներին առնչվող լրացուցիչ այլ ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:

 

Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: