Թողարկումների կազմակերպում

Մեր մասնագետները կարող են սեղմ ժամկետներում նախագծել և կազմակերպել Ձեր ընկերության արժեթղթերի թողարկման գործընթացը:

Այս բնագավառի ծառայությունների շարքը ընդգրկում է.

– թողարկման պայմանների մշակմանը աջակցություն և խորհրդատվություն,

– թողարկմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում ազդագրի պատրաստում,

– թողարկման պետական գրանցման գործընթացի կազմակերպում,

– համապատասխան հաշիվների բացում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, այդ թվում սեփականատերերի     անձնական հաշիվները,

– պոտենցիալ ներդրողների որոնման աշխատանքների իրականացում, արժեթղթերի տեղաբաշխման առաջմղման

– մարքեթինգային միջոցառումների և ռոուդ-շոուների կազմակերպում:

Ձեր պահանջները լավագույնս բավարարելու նպատակով, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել մեր մասնագետներին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 54-45-87.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ կողմից վերոնշյալ ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ:
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Գործարքներին առնչվող լրացուցիչ այլ ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:

Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: