Այս բնագավառի ծառայությունների շարքը ընդգրկում է.
– թողարկման պայմանների մշակմանը աջակցություն և խորհրդատվություն,
– թողարկմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում ազդագրի պատրաստում,
– թողարկման պետական գրանցման գործընթացի կազմակերպում,
– համապատասխան հաշիվների բացում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, այդ թվում սեփականատերերի անձնական հաշիվները,
– պոտենցիալ ներդրողների որոնման աշխատանքների իրականացում, արժեթղթերի տեղաբաշխման առաջմղման
– մարքեթինգային միջոցառումների և ռոուդ-շոուների կազմակերպում:
Ձեր պահանջները լավագույնս բավարարելու նպատակով, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել մեր մասնագետներին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 54-45-87.
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ կողմից վերոնշյալ ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ:
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Գործարքներին առնչվող լրացուցիչ այլ ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: